Herunterladen Inhalt Inhalt Diese Seite drucken

Cybex Silver PALLAS M-FIX SL Bedienungsanleitung Seite 151

Inhaltsverzeichnis

Werbung

Verfügbare Sprachen
  • DE

Verfügbare Sprachen

  • DEUTSCH, seite 1
4. Կողպեք մեքենայի անվտանգության գոտին գոտու ճարմանդում: Այն
պետք է կողպվի լսելի «ՉԽԿՈՑ»-ով:
5. Ձգեք գոտկատեղի անվանգության գոտին՝ ուսագոտին հետ քաշելով:
6. Գոտու ուղղությամբ (g) նորից անցկացրեք ուսագոտին՝ գոտկատեղի
անվտանգության գոտու հետ միասին և ամուր կերպով ձգեք
ուսագոտին։ Համոզվեք, որ գոտու երկու կողմերը ամբողջովին ծածկում
են անվտանգության սեղանիկի (f) ընդհանուր լայնությունը գոտու
ուղղությամբ (g):
7. Ամուր կերպով անցկացրեք ուսագոտին անվտանգության սեղանիկի
գոտու ուղղությամբ (g) այնքան, մինչև այն կսեղմվի գոտու խրոցի մեջ:
8. Տեղադրեք ուսագոտին գլխակալի (c) և թիկնակի (b) միջև: Պետք չէ
ուսագոտին անցկացնել ուսագոտիների խրոցի միջով (i):
1-ԻՆ ԽՄԲԻՑ ԱՆՑՈՒՄԸ 2/3 ԽՄԲԻ
Հեռացրեք անվտանգության սեղանիկը (f), երբ ձեր երեխայի քաշը լինի
18 կգ։
Նկատի ունեցեք, որ 1-ին խմբից 2/3 խմբին անցնել չի թույլատրվում,
��
եթե ձեր երեխայի քաշը 15 կգ-ից պակաս է: Անվտանգության
սեղանիկը պահեք անվտանգ և ապահով տեղում:
ԵՐԵԽԱՅԻՆ ԱՄՐԱՑՆԵԼԸ ԱՌԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԵՂԱՆԻԿԻ –
ԽՈՒՄԲ 2/3 (15–36 ԿԳ)
1. Պտտեք մեքենայի անվտանգության գոտին ձեր երեխայի շուրջը և
տեղադրեք ամրագոտու լեզվակը գոտու ճարմանդում: Այն պետք է
կողպվի լսելի «ՉԽԿՈՑ»-ով:
2. Տեղադրեք գոտկատեղի անվտանգության գոտին մանկական նստատեղի
կարմիր գույնի գոտկատեղի անվտանգության գոտիների խրոցի (h) մեջ։
3. Քաշեք ուսագոտին գոտկատեղի անվտանգության գոտին ամրացնելու
համար։
4. Մեքենայի մանկական նստատեղի կողմի վրա, գոտու ճարմանդի կողքին,
ուսագոտին և գոտկատեղի անվտանգության գոտին պետք է միասին
մտցնել գոտկատեղի անվտանգության գոտու խրոցի (h) մեջ։
5. Մտցրեք ուսագոտին ուսագոտու խրոցի (i) միջով այնքան, մինչև այն
կհայտնվի գոտու խրոցի մեջ։
6. Համոզվեք, որ ուսագոտին անցնում է ձեր երեխայի անրակի վրայով
և չի դիպչում երեխայի պարանոցին: Անհրաժեշտության դեպքում
կարգավորեք գլխակալի բարձրությունը (c) գոտու դիրքը փոխելու
համար։
ՆՍՏԱՏԵՂԻ ՊԱՏՅԱՆԸ ՀԱՆԵԼԸ ԵՎ ՆՈՐԻՑ ԱՄՐԱՑՆԵԼԸ
Մեքենայի նստատեղի պատյանը կազմված է 4 մասից (Գլխակալ, թիկնակ,
նստատեղ բուստեր և անվտանգության սեղանիկի)։ Դրանք ամրացված
են մի քանի դիրքերում սեղմիչ ճարմանդներով։ Բոլոր ճարմանդները
արձակելու դեպքում պատյանի առանձին մասերը կարելի է հանել:
Պատյանները կրկին նստատեղին ամրացնելու համար հետևեք հանելու
ցուցումներին հակառակ հերթականությամբ:
Պատյանը պետք է լվանալ միայն 30 °C ջերմաստիճանով՝ նուրբ
��
հագուստի լվացման ծրագրով, հակառակ դեպքում պատյանի
գործվածքը կարող է գունազրկվել: Խնդրում ենք լվանալ պատյանն
առանձին և չչորացնել այն չորացման սարքում կամ արևի ուղիղ
ճառագայթների ներքո:
ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՐԱՇԽԻՔԸ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
CYBEX GmbH (Riedingerstr. 18, 95448 Բայրոյթ, Գերմանիա) ընկերությունը
այս ապրանքի համար տրամադրում է 3 տարվա երաշխիք։ Երաշխիքը
գործում է այն երկրում, որտեղ ապրանքը վաճառողն ի սկզբանե վաճառել
է հաճախորդին: Երաշխիքի բովանդակությունը և երաշխիքի հաստատման
համար անհրաժեշտ բոլոր կարևոր տեղեկությունները կարող եք գտնել մեր
գլխավոր էջում` go.cybex-online.com/manufacturer-warranty-car-seats-
ում: Եթե արտադրանքի նկարագրության մեջ առկա է երաշխիքն, ապա
թերությունների համար մեր նկատմամբ ձեր օրինական իրավունքները
մնում են ուժի մեջ:
Խնդրում ենք հետևել ձեր երկրում թափոնների հեռացման համար
սահմանված կանոնակարգերին։
HY
149

Werbung

Inhaltsverzeichnis
loading

Inhaltsverzeichnis