Herunterladen Inhalt Inhalt Diese Seite drucken

Metabo WEPBA 19-125 Q DS M-Brush Originalbetriebsanleitung Seite 132

Inhaltsverzeichnis

Werbung

Verfügbare Sprachen
  • DE

Verfügbare Sprachen

  • DEUTSCH, seite 1
hy
ՀԱՅԵՐԵՆ
տեղեկությունների համար տես էջ 4, գլուխ 14. Տեխնիկական
բնութագիր
Խորհուրդ է տրվում նախապես տեղադրել ավտոնոմ
փչահեռացման/օդաքաշ սարք: Միշտ միացրեք ապահովիչ
անջատիչ սարք (RCD) առավելագույնը 30 միլիամպեր
հոսանքի տակ: Եթե սարքի վրա գործարկվել է ավտոմատ
ապահովիչ անջատիչը և սարքը անջատվել է, ապա այն պետք
է զննվի և մաքրվի: Տես Գլուխ 9. Մաքրում
Չի կարելի օգտագործել վնասված, ոչ կլոր կամ թռթռող
գործիքներ/հղկասկավառակներ:
Զգույշ աշխատեք, որպեսզի չվնասեք գազատար, ջրատար
խողովակներ, էլեկտրական լարեր և կրող պատեր (ստատիկա):
Նախքան գործիքի վրա կարգավորումներ անելը, սկավառակ/
խոզանակ փոխելը կամ սպասարկման աշխատանքներ
կատարելը հանեք էլեկտրասնուցման լարի խրոցակը
վարդակից:
Metabo S-automatic ապահովիչ կցորդիչ: Երբ ապահովիչ
կցորդիչը գործարկվում է, անմիջապես անջատեք սարքը:
Վնասված կամ ճաքած լրացուցիչ բռնակը ենթակա է
փոխարինման: Չօգտագործե՛լ էլ. գործիքը եթե երկրորդ
բռնակը վնասված է:
Վնասված կամ ճաքած պաշտպանիչ պատյանը ենթակա է
փոխարինման: Չօգտագործե՛լ էլ. գործիքը եթե պաշտպանիչ
պատյանը վնասված է:
Ամրացնել մանր դետալները: Օր. Սևեռակելով մշակվող
դետալները մամլակի մեջ:
Փոշու արտադրության նվազեցում.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Հղկաթղթով մշակման,
սղոցման, հղկման, հորատման և նմանատիպ
աշխատանքների ժամանակ առաջացած փոշիներ կարող են
պարունակել քիմիկատներ, որոնք առաջացնում են քաղցկեղ,
բնածին արատներ կամ վերարտադրողական ֆունկցիայի
խանգարումներ: Այդ տեսակ քիմիկատների օրինակներից են՝
- կապար պարունակող ներկի շերտեր,
- աղյուսից, ցեմենտից և այլ քարե շարվածքներից գոյացող
փոշի,
- քիմիական մշակմանն ենթարկած փայտից մկնդեղ (արսեն) և
քրոմ:
Վտանգը տարբեր աստիճանի կարող է լինել՝ կախված նրանից,
թե ինչքան խաճախ եք կատարում նմանատիպ աշխատանքները:
Այդ քիմիկատների ազդեցությունը նվազեցնելու համար
աշխատեք լավ օդափոխված սենյակներում, աշխատանքների
ժամանակ մշտապես կրեք տվյալ աշխատանքների համար
հաստատված պաշտպանիչ հագուստ, օրինակ շատ մանր
մասնիկներ զտելու համար հատուկ մշակված շնչադիմակներ:
Նույնը վերաբերում է նաև այլ նյութերի փոշիներին, օրինակ
որոշ փայտանյութերից (կաղնու կամ հաճարենու փոշի),
մետաղներից և ասբեստից գոյացող փոշիներ: Սպառնացող այլ
հայտնի հիվանդություններից են ալերգիկ ռեակցիաները,
շնչուղիների հիվանդություններ: Պաշտպանեք ձեր մարմինը
փոշուց և փոշու ազդեցություններից:
Հետևեք ձեր երկրում գործող բոլոր՝ մշակվող նյութին,
անձնակազմին, կիրառման եղանակին և վայրին վերաբերող
հրահանգներին (օրինակ՝ աշխատանքի անվտանգություն,
մնացուկների օգտահանության կանոններ և այլն):
Հավաքեք մնացուկները աշխատանքի կամ դետալի մշակման
վայրում, մի թափեք դրանք նման թափոնների համար
չնախատեսված վայրերում՝ վնասելով շրջակա միջավայրը:
Հատուկ աշխատանքների համար օգտագործեք
համապատասխան լրացուցիչ պարագաներ: Դրա շնորհիվ
ավելի քիչ քանակությամբ մասնիկներ կգոյանան:
132
Օգաագործեք համապատասխան փոշեհավաք, փոշու հեռացման
հարմարանք:
Նվազեցրեք փոշոտվածության աստիճանը կատարելով
հետևյալ ցուցումները՝
- մի պահեք արտադրվող փոշու, մասնիկների հոսքը ձեր կամ
ձեր մոտակայքում գտնվող անձանց վրա, նաև մի ուղղեք օդի
հոսանքը հավաքված փոշու կամ մասնիկների վրա,
- օգտագործեք համապատասխան փոշեհավաք հարմարանք և/
կամ օդի զտիչ,
- աշխատավայրը օդափոխել և անընդհատ մաքրել՝
օգտագործելով փոշեկուլ: Ավլելը կամ փչելը հակառակը,
փոշին բարձրացնում է:
- Փոշեկուլով մաքրեք և լվացեք նաև պաշտպանիչ հագուստը:
Չմաքրել հագուստը փչելով, խփելով կամ խոզանակելով:
5. Ընդհանուր նկարագրություն
Տես էջ 2:
1 Արագասեղմիչ մանեկ *
2 Իլ
3 Ինքնահավասարակշռող կցաշուրթ/հենասկավառակ *
4 Իլի սևեռակման կոճակ
5 Սողանիկ փոխարկիչ Միացում/Անջատում *
6 Բռնակ
7 Էլեկտրոնիկական ազդանշանի ցուցիչ *
8 Պտույտների արագությունը կարգավորող անիվ *
9 Անջատիչի կոճակ *
10 Ամրակման հանգույց (Պաշտպանում է ընկնելուց)*
11 Թիակավոր անջատիչ *
12 Լրացուցիչ բռնակ / Լրացուցիչ բռնակ տատանման
նվազեցմամբ *
13 Պաշտպանիչ պատյան
14 Հենասկավառակ
15 Մանեկ երկու գլխանիստային անցքերով երկկողմանի
դարձակի համար *
16 Երկկողմանի դարձակ *
17 Լծակ պաշտպանիչ պատյանի ամրացման համար
* կախված է սարքի տեսակից / ներառված չէ առաքման
լրակազմի մեջ
6. Գործարկում
Գործարկումից առաջ համոզվեք, որ սարքի մոդելի
թիթեի վրա նշված ցանցային լարման և
հաճախականության արժեքները համապատասխանում են Ձեր
հոսանքի ցանցին:
Միշտ միացրեք ապահովիչ անջատիչ սարք (RCD)
առավելագույնը 30 միլիամպեր հոսանքի տակ:
6.1
Տեղադրել լրացուցիչ բռնակ
Աշխատել միայն լրացուցիչ բռակով (12) գործիքով:
Լրացուցիչ բռնակը պտուտակներով ամրացնել էլ.
սարքի ձախից կամ աջից:
6.2
Պաշտպանիչ պատյանի ամրացում
Անվտանգության կանոններից ելնելով օգտագործեք
տվյալ հղկասկավառակի համար նախատեսված
պաշտպանիչ պատյան: Տես գլուխ 11. Պարագաներ

Werbung

Inhaltsverzeichnis
loading

Inhaltsverzeichnis