ISOFIX օգտագործելու դեպքում այն դառնում է մեքենայի անբաժան
մասը, որն ավելացնում է ձեր երեխայի անվտանգության աստիճանը: Ձեր
երեխայի անվտանգությունն ամեն դեպքում պետք է ապահովված լինի
մեքենայի երեք կետանոց գոտու օգնությամբ:
Եթե «Կողային հարվածների ժամանակ գծային պաշտպանություն»-ը
)ԿԳՊ( համատեղելի չէ մեքենայի դռան հետ կամ եթե այն ազդում է
ուղևորի նստատեղի տարածության վրա, ապա հնարավոր է հեռացնել
այն՝ հրելով դեպի վեր և արձակելով այն ամրացման կետերից: Որպեսզի
ԿԳՊ-ը վերադարձնեք նստատեղին, սեղմեք այն նստատեղի կողքի վրա
նշված հատվածին, աննշան սահեցրեք դեպի ներքև և միաժամանակ
հրեք այն, մինչև այն մտնի անցքի մեջ:
ՄԱՆԿԱԿԱՆ ՆՍՏԱՏԵՂԻ ՀԱՆԵԼԸ ՄԵՔԵՆԱՅԻՑ
Կատարեք տեղադրման քայլերը հակառակ հերթականությամբ:
1. Բացեք ISOFIX-Կողպող փականները )i( երկու կողմերում՝ սեղմելով
ISOFIX-Արձակման կոճակները )k( և միևնույն ժամանակ դրանք հետ
քաշելով:
2. Դուրս քաշեք մեքենայի նստատեղը ISOFIX-Ամրացման կետերից )m(:
3. Հանեք մանկական նստատեղը և տեղավորեք ISOFIX-ը՝ տեղադրման
քայլերի հակառակ հերթականությամբ:
ՀԵՏ ԹԵՔՎՈՂ ԳԼԽԱԿԱԼ
Հետ թեքվող գլխակալն )c( օգնում է կանխել, որպեսզի երեխայի գլուխը
քնած ժամանակ չընկնի դեպի առաջ: Այն կարող է կարգավորվել 3 դիրքով։
Հրեք Հետ թեքվող գլխակալը )c( դեպի առաջ նախընտրելի դիրքին
հասնելու համար: Այն սկզբնական դիրքին վերադարձնելու համար պետք է
բարձրացնել Հետ թեքվող գլխակալը )c( և հետ քաշել:
Երեխայի գլուխը միշտ պետք է հպվի Հետ թեքվող գլխակալին։
ԳԼԽԱԿԱԼԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Գլխակալը )c( կարելի է հարմարեցնել՝ օգտագործելով գլխակալի
բարձրության կարգավորիչը )d( գլխակալի հետևի մասում )c(: Առկա են
բարձրության 12 դիրքեր, որոնք կարող են կարգավորվել։ Կարգավորեք
գլխակալը )c( այնպես, որ առավել 2 սմ )մոտավորապես 2 մատ լայնություն(
HY
մնա երեխայի ուսի և գլխակալի միջև )c(։
Գլխակալի բարձրությունը կարելի է կարգավորել նույնիսկ նստատեղը
մեքենայում տեղադրելուց հետո:
112
ԵՐԵԽԱՅԻՆ ԱՄՐԱՑՆԵԼԸ
1. Պտտեք մեքենայի անվտանգության գոտին ձեր երեխայի շուրջը
և տեղադրեք ամրագոտու լեզվակը դրա համար նախատեսված
ճարմանդում: Այն պետք է կողպվի լսելի «ՉԽԿՈՑ»-ով:
2. Տեղադրեք գոտկատեղի անվտանգության գոտին մանկական նստատեղի
կարմիր գույնի գոտկատեղի անվտանգության գոտիների խրոցի )f( մեջ։
3. Քաշեք ուսագոտին գոտկատեղի անվտանգության գոտին ամրացնելու
համար։
4. Մեքենայի մանկական նստատեղի կողմի վրա, գոտու ճարմանդի կողքին,
ուսագոտին և գոտկատեղի անվտանգության գոտին պետք է միասին
մտցնել գոտկատեղի անվտանգության գոտու խրոցի )f( մեջ։
5. Մտցրեք ուսագոտին ուսագոտու խրոցի )g( միջով մինչև այն կհայտնվի
գոտու խրոցի մեջ։
6. Համոզվեք, որ ուսագոտին անցնում է ձեր երեխայի անրակի վրայով
և չի դիպչում երեխայի պարանոցին: Անհրաժեշտության դեպքում
կարգավորեք գլխակալի բարձրությունը )c( գոտու դիրքը փոխելու
համար։
ՆՍՏԱՏԵՂԻ ՊԱՏՅԱՆԸ ՀԱՆԵԼԸ ԵՎ ՆՈՐԻՑ ԱՄՐԱՑՆԵԼԸ
Մանկական նստատեղի պատյանը կազմված է 5 մասից )2x գլխակալ, 2x
թիկնակ և բուստեր(։ Դրանք ամրացված են մի քանի դիրքերում սեղմիչ
ճարմանդներով, կպչուն և առաձգական ժապավեններով։ Ամբողջն
արձակելու դեպքում պատյանի առանձին մասերը կարելի է հանել:
Պատյանը կրկին ամրացնելու համար հետևեք հանելու ցուցումներին
հակառակ հերթականությամբ:
Պատյանը պետք է լվանալ միայն 30°Ց ջերմաստիճանով՝ նուրբ հագուստի
լվացման ծրագրով, հակառակ դեպքում պատյանի գործվածքը կարող է
գունազրկվել: Խնդրում ենք լվանալ պատյանն առանձին և չչորացնել այն
չորացման սարքում կամ արևի ուղիղ ճառագայթների ներքո: